Թաքցնում եմ աչքերս ու սիրտս լցված,
Այն մտքից, որ գնում ես դարձել եմ հարբած,
Դու սկսում ես նոր կյանք մեծ սիրով ու սպասված,
Տա Աստված միշտ լինես երջանիկ ու սիրված:
Դու իմ արյունն ես իմ թանկը, Իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ:
Քեզ հետ ծնվելը պարծանք է , Եղբայր լինելն` արժանիք...
Ա~խ ինչքան եմ սիրում քեզ
Իմ աչքի լույս իմ կես,
Իմ հոգու անբաժան բաժին
Քեզ հետ եմ քայլն իմ արել առաջին:
Ուր ես գնում, ուր
Խնդրում եմ ձեռքդ տուր
Մեկ անգամ էլ գրկեմ ամուր
Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր:
Թե կյանքում կփորձես ինչ-որ բան դու թաքցնել
Իմացիր, որ ես զգում եմ, ինձ պետք չէ հարցնել
Իմ ձեռքով քեզ հանձնում եմ այսօր ուրիշին,
Բայց քանի դեռ ես ողջ եմ, Կողքիդ եմ, հիշիր
Դու իմ արյունն ես իմ թանկը, Իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ:
Քեզ հետ ծնվելը պարծանք է , Եղբայր լինելն` արժանիք...