1. Ինչպես է վայրկյանի նման անցնում մեր մանկությունը,
Այսօր արդեն քո ձեռքն եմ ես հանձնում պահած սրտումս,
Երազներ հին ու բարի, Մանկության ջերմ օրերի:
Կրկ. Անուշիկ հարազատ քույրիկ,
Միշտ մնաս աշխարհի չափ երջանիկ,
Թող գրկեմ քեզ ամուր֊ամուր,
Իմ պատիվ, իմ հպարտություն, իմ քույր։
2. Հիմա գիտեմ որ դու գտել ես քո երջանկությունը,
Ու երկուսիդ գրկել է ծով սիրո հավերժությունը,
Որ կապեք տուն ու տանիք,
Ու կազմեք նոր ընտանիք՜՜՜
Կրկ. Անուշիկ հարազատ քույրիկ...