Գարուններ են իմ սրտում
Անընդմեջ հերթափոխում
Արևի պես վառ
Ամեն միտք մտորում
Անհամբեր անուրջներում
Ակնթարթ չենք բաժանվում
Մութ օրերը իմ քո լույսով են լցվում:
Ու կմնամ կանգուն,
Ճամբիս եկած փոթորիկներում,
Թե կողքիս լինես, անունովդ սերը իմ հավերժացնես:
Քանի քանի անքուն գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել,
Սիրուց այրվելով,
Քանի քանի սիրո հուր է բոցավառել իմ մատուրը,
Երկնային քո պատկերով,
Քանի քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի,
Սիրտս փշրելով,
Բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը իմ խոստումն է,
Անսահման հավերժ սիրով:
Վախենում եմ սայթաքել,
Քեզ հոգիս է փաթաթվել,
Իր ամուր գրկից չի ուզում բաց թողնել,
Քո աչքերն են ինձ հաղթել,
Ես գերիդ եմ մնացել,
Այսօր ու ընդմիշտ սիրտս քեզ է ընտրել:
Ու կմնամ կանգուն,
Ճամբիս եկած փոթորիկներում,
Թե կողքիս լինես, անունովդ սերը իմ հավերժացնես:
Քանի քանի անքուն գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել,
Սիրուց այրվելով,
Քանի քանի սիրո հուր է բոցավառել իմ մատուրը,
Երկնային քո պատկերով,
Քանի քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի,
Սիրտս փշրելով,
Բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը իմ խոստումն է,
Անսահման հավերժ սիրով:
Քանի քանի անքուն գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել,
Սիրուց այրվելով,
Քանի քանի սիրո հուր է բոցավառել իմ մատուրը,
Երկնային քո պատկերով,
Քանի քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի,
Սիրտս փշրելով,
Բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը իմ խոստումն է,
Անսահման ու հավերժ սիրով: