Պատերազմը լռել է, պարոնայք սպաներ,
Կռիվը ձեր սակայն չի ավարտվի,
Քանի դեռ խաղաղ չեն հոգիները ձեր,
Օրենքը չգրված տանում է մարտի:
Ու երդում է կարծես՝ պատիվ ունեմ,
Սուրբ է ամեն մի պատառ հայրենի հողի,
Եվ արյունը ձեր թանկ, հավատը լուսե,
Խաչն է ձեր , անունը հաղթողի:
(Կրկներգ).
Պարոնայք սպաներ, հոգիները ձեր հողն ու սահմանն են,
Ու սրտերը ձեր մեզ քարե ամրոց, բերդ ու դրոշ են,
Ով կողքին է մեր ու նրանց համար, որ երկնքում են,
Հավերժի ճամփին խիղճն եք մեր, պարոնայք սպաներ:
Կյանքը ձեր պայքար է, պարոնայք սպաներ,
Առաջին գծում, թեկուզ վիրավոր,
Չկան էլ շատերը, բայց կռվում են դեռ,
Մայրերն են նրանց սպասում ամեն օր:
Ու երդում է կարծես՝ պատիվ ունեմ,
Ու հպարտ է հավերժ իր զինվորի հոգին,
Նա ընկավ հոր նման, որ ապրի որդին,
Բայց մնաց մեզ հետ անունը հաղթողի:
(Կրկներգ): (x3)