Դու իմ երազն ես, երբ կհասնեմ քեզ իմը հավերժ կդառնաս,
Դու մի գաղտնիք ես, բայց իմ երգով ես քեզ կգտնեմ հավատա,
Քո մտքերում անվերջ մի քաոս է՝ ոչ-ն ու այո-ն խառնված,
Քո պատմության մեջ ես մի հերոս եմ խենթ սիրահար մոլորված:
Կրկ.
Քո անունը սեր իմ իմ հոգին է խենթացնում,
Քո անունը սեր իմ նոր հույզեր է արթնացնում,
Դու կրկին կասես՝ հեռանում եմ ես
Այս խոսքերը մեզ նորից բաժանում են իրարից: x2
Խոսքն ու մտքերդ, սիրտն ու հույզերդ միշտ հակասում են իրար,
Կամ խավար օր ես, կամ լուսավոր ես, մեկ խաղաղ գետ, մեկ՝ վարար
Դեպի քո սերը բարդ ճանապարհ է ես այն փորձում եմ անցնել,
Քո պարգևած վայրկյանը մի դար է, դար որ փորձում եմ ապրել
Կրկ.
Քո անունը սեր իմ իմ հոգին է խենթացնում,
Քո անունը սեր իմ նոր հույզեր է արթնացնում,
Դու կրկին կասես՝ հեռանում եմ ես
Այս խոսքերը մեզ նորից բաժանում են իրարից: x5