I
Ախպերս ինչքան գովեմ,
Ա՜խ քիչա էլի՛, էլի՛,
Ամեն մի թանկ վայրկյանը
Կանգնած ես դու իմ կողքին,
Սուրբ ես դու սուրբ մատուռ ես,
Իմ տան հույսն ու լույսն ես,
Էս կյանքում ամենաթանկ,
Ամենաթանկ պարգևն ես:
Կրկներգ
Ախպերս իմ ախպերս,
Իմ հալալ իմ արյունս,
Ախպերս իմ ախպերս,
Իմ անուշ թանկ ախպերս:(2X)
II
Նստած ենք աղ ու հացի
Օջախում դեմ դիմացի,
Ախպերս էս բաժակով,
Խմեմ կենացդ լինի
Տարիները մանկության,
Մի օրվա պես անցան
Մինչ այսօր իրար հետ ենք
Կենացը ախպերության:
Կրկներգ
Ախպերս իմ ախպերս...(2X)
Սուրբ ես դու...
Կրկներգ
Ախպերս իմ ախպերս...(4X)