I
Սահմանին կանգնած, աղոթքը շուրթիս,
Սուրբ հողի համար կռիվ ենք տալիս,
Սպասիր մայր իմ տուն եմ դառնալու,
Քո զինվոր որդին քո գիրկն է գալու,
Սպասիր մայիրկ տուն եմ դառնալու,
Քո զինվոր որդին քեզ մոտ է գալու:
Կրկներգ
Կռիվ ենք տալիս, դե տղերք առաջ
Դե տղերք առաջ,
Բարձունքը մերն է մեզ հետ է Աստված,
Մեզ հետ է Աստված,
Հերոս տղերքի արյունով կերտած սուրբ հայրենիքը,
Չենք տա թշնամուն ոչ մի կտոր հող դա է մեր կամքը:
Սպասիր մայրիկ տուն եմ դառնալու,
Քո զինվոր որդին տուն է դառնալու,
Սպասիր մայրիկ տուն եմ դառնալու,
Քո զինվոր որդին գիրկդ է գալու:
II
Ինչքան էլ ցավ տա անգութ թշնամին,
Չի կարող հաղթել նա հայ զինվորին,
Ա՜խ անկոտրում է հայ ազգի ոգին,
Արար աշխարհը մեր ուժը գիտի,
Ա՜խ անկոտրում է հայ ազգի ոգին
Արար աշխարհը մեր ուժը գիտի:
Կրկներգ
Կռիվ ենք տալիս...