Gusan Sheram Pnjlik mnjlik минус

00:00 / 02:24
Loading
Скачать
0
6156
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 2,1 Мб 128 кбит/с
Загружено: ♫♪ Նարեկ ♪♫ @ 30.08.14
Текст песни «Pnjlik mnjlik»
  
ՓՆՋԼԻԿ-ՄՆՋԼԻԿ
 Գուսան Շերամ

Յարըս կերթա սիպեղի,
Բլբուլի հետ գեղգեղի,
Ում որ վառե մեկ անգամ,
Ինձ կայրե ամեն հեղի:

Գնում եմ ու գալիս արոտով,
Մնացի, ա՛խ յարիս կարոտով,
Փնջլիկ-մնջլիկ մազերուն
Մեռնիմ էն սրտատար նազերուն:

Վարդի ծառը փուշ-փուշ է,
Յարով քնելն անուշ է,
Շեկլիկ ու շղվա յարըս
Ճտվտիկ սիրուն ղուշ է:

Տանըս կռնակը սար է,
Երկինքն ամպ է, խավար է,
Ուժովն անուժին կերավ,
Էս ի՛նչ անօրեն դար է...

Որ չցանես՝ չի բուսնի,
Շտապ կերթաս՝ չես հասնի...
Ով հրեշտակ չէ տեսել,
Թող գա իմ յարիս տեսնի:

Մեղրամոմ է մատները,
Ճերմակ փափլիկ ոտները,
Սրտեր քաշե կտանի
Աչքեր, ունքեր, այտերը:

Սարի դոշին արտեր կան,
Սարի փեշին վարդեր կան,
Յարս փնջեր է կապել,
Հետը սիրո դարդեր կան:

1921թ.
Текст добавлен: Ashot Hovuni