Կարապի լճի մոտ մի աղջիկ տեսա,
Ես վազեցի վազեցի նրան չհասա:
Այդ աղջիկը ինչ եղավ կորավ մարդկանց մեջ,
Երևանում կփնտրեմ սիրունիս անվերջ:
Դե թռեք կարապներ դուք հեռու հեռու,
Էն սիրուն աղջկան ինձ մոտ բերելու:
Ուզում եմ իմ բախտը կապել նրա հետ
Նա քնքուշ ծաղիկ է, ծաղիկ հոտավետ:
Դու աշնան քամու պես անցար գնացիր
Գուցե քո սերն եմ ես ինչու այրեցիր:
Կարապներ հետ եկեք, որ տեսնեմ նորից
Իմ սիրած աղջկան ետ բերեք հեռվից:
Կարապի լճի մոտ մի աղջիկ տեսա,
Ես վազեցի վազեցի նրան չհասա:
Այդ աղջիկը ինչ եղավ կորավ մարդկանց մեջ,
Երևանում կփնտրեմ սիրունիս անվերջ:
Դե թռեք կարապներ դուք հեռու հեռու
Էն սիրուն աղջկան ինձ մոտ բերելու: