“ԵՐԵՎԱՆ”
1. Այս գարնան շնչով, ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու` ուղղված վաղվան:
Արթնացիր քնից, քո ամեն տնից,
Հույս թող ճառագի, իմ Երևան:
Կրկներգ:Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած ու կարոտ գրկին`
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
2. Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
Ուր ել որ գնամ` մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Թող կորչեն վշտերը քո անհետ:
Կրկներգ:Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած ու կարոտ գրկին`
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...