Գարունքները
I
Գարունքները դու ման կուգաս սարումը,(2X)
Ես կկանգնեմ իմ տված իլղարումը,
Հարսանիքդ կլինի էս տարումը,
Մատնիքս առան ձեր տան ճանապարհումը:
Կրկներգ
Աղջի արի քո խոստանասիդ մատաղ,
Ոսկով լիքը ծով ես ավազիդ մատաղ,
Աշտարակի խաղող ես վազիդ մատաղ,
Արշին ու կես ծամեր ու մազիդ մատաղ:
II
Քանի պուճուր էր բոխախումը խալ գցեց,(2X)
Կոշիկ հագավ տակը ոսկե նալ գցեց,
Հարսը դառավ գլխին քիրման շալ գցեց,
Հենց մեծացավ հետս ղալմաղալ գցեց:
Կրկներգ
Աղջի արի քո խոստանասիդ...
III
Կանգնել ես բալկոնումը համաշա ես,(2X)
Զուգվել ես զարդարվել ես թամաշա ես,
Դուն ինձ համար վարդ, մանիշակ, փաշա ես,
Որ տուն քանդածը քեզ կասի ալաշա ես:
Կրկներգ
Աղջի արի քո խոստանասիդ...
IV
Աղջի ինչ ես կանգնել էդ ղեյմաթումը,(2X)
Արի կանգնիր իմ սազ ու սոյբաթումը,
Դոշիդ վրա մի ջուխտ նշաններ ունես,
Էդ քու նշաններին էլ եմ ես մատաղ:
Կրկներգ
Աղջի արի քո խոստանասիդ...