Չեն հերիքում, ոչ մի խոսքեր չեն հերիքում
Որ բացատրեմ ինչ փոթորիկ է իմ հոգում
Չեն հերիքում ժամերը ինձ
Որ հիանամ քեզնով հեռվից
Քո պատկերը իմ սրտում գրկեմ ապրեմ նորից:
Չեն հերիքում այս երկնքում աստղերը վառ
Դու էս դարձել դու ինձ համար երկնակամար
Քեզ եմ տեսել ու հասկացել
Որ մինչև քեզ ես չեմ ապրել
Ու իմ սիրտն այսքան տարի
Իզուր է լուռ զարկել:
Կանչիր ինձ քո տիեզերք
Որ իմ հոգին զգա վերելք
Կանչիր քո տաք ժպիտով
Սիրահար իմ սրտով
Կապրեմ քո ջերմ արևով:
Կանչիր ինձ քո տիեզերք
Ես չեմ թողնի քեզ երբեք
Կանչիր որ սիրտս արդեն
Արևի փոխարեն քո հայացքից ջերմանա:
Ես չեմ կարծել սերը իմ սիրտն ունակ է զգալ
Ոնց որ լինի մեծ երկնքից անակնկալ
Ես քո կողքին դառնում եմ լուռ
Սիրտս հուզվում դառնում մի բուռ
Քո լույսից աշխարհս է լույսով լցվում՝ մաքուր