Էս առուն
Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք- ո՞ւր է գալի,
Գալիս է, գալիս է,
Սեյր անե:
Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Արի, իմ սիրեկան յար,
Առաջ գամ քեզ տաղերով:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Տանըս տակին կա նըռնի,
Ես բարձ բերեմ` դու կըռնի,
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Ես, դու մի բաղում պիտենք,
Դու` չինարի, ես` նըռնի:
Գալիս է, գալիս է
Սեյր անե: