Աղունիկն իջնի քարի վրա, քարը բացվի վարդերով,
Աղունիկն իջնի դաշտի վրա, դաշտը ծփա հասկերով:
Ճերմակ աղունիկ, քեզ մի բուռ կուտ տամ,
որ դու մեր սարերին բարև տանես,
Ճերմակ աղունիկ, քեզ քաղցր ջուր տամ,
որ դու մեր սարերից բարև բերես:
Աղունիկն իջնի սրտիս վրա, սիրտս ցնծա բերկրանքով,
Աղունիկն իջնի մեր տան վրա, մեր տուն լցվի երգերով:
Ճերմակ աղունիկ, քեզ մի բուռ կուտ տամ,
որ դու մեր սարերին բարև տանես,
Ճերմակ աղունիկ, քեզ քաղցր ջուր տամ,
որ դու մեր սարերից բարև բերես: