Շատ անգամ ես խաղացել եմ
Թե նոռմալ ա ամեն ինչ
Բայց արել եմ դողացել եմ
Չէի զգում արդեն ոչինչ
Հիմա լիա հիմա լիա
Կյանքս լիքը լույսերով
Ամեն ինչ հիանալիա
Չեմ ապրում էլ հույսերով
Ուշ ա հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը
Հա հա իմացել եմ
Փոխել ես համարդ
Ասա տենամ ոնց ա անցնում
Առանց ինձ ամառդ
Արդեն կա ինչ-որ մեկը
Թե հիմա մենակ ես
Ուղղակի գոյատևում էի
Էսքան ժամանակ ես
Ու հիշում էի ռեկետոնը
Ու էն գիշերները
Երբ շոյում էին մեզ ծովի
Սառը քամիները
Գիտեինք թե չեն բաժանվելու
Մեր ուղիները
Ու մեզ նախանձում էին
Քո ընկերուհիները
Սերը քո մի փակ օղակ էր
Ու նման էր ծուղակի
Մի փորձիր ինձ հետ բերել էլ
Մոռացի ինձ ուղղակի
Ուշ ա հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը
Ինչ դու գնացել ես
Գիժ եմ դառել
Չեմ կարողանում
Ինձ կառավարել
Չգիտեմ քեզ ոնց
Մտքիցս ջնջեմ
Ոնց քեզ մոռանամ
Ու խորը շնչեմ
Ու կարևոր չի ինձ արդեն էսոր
Թե ով էր ճիշտ ու ով էր մեղավոր
Հիմա մենակ կարևորը էն ա որ
Ես քեզ կարոտում եմ ահավոր
Պարելու ա մեկ ուրիշը քո փոխարեն
Պարը որը մենք էինք հորինել
Դու հիշի ասում էի որ մի օր
Կարող եմ ես ուրիշինը լինել
Ուշ ա հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը