Սրտից եկած խոդքերն իմ սյուն
Կցանկանամ քեզ հաղորդել
Կյանքիս վերջին րոպեներին
Կտակը իմ քեզ պատգամել ։
Եթե կյանքի ճանապարհին
Դու մոռանաս անունը իմ
Չգաս այցի իմ շիրիմին
Քեզ կների սիրտս իմ որդիս։
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Մի տխրիր իմ զավակ այս վերջին վայրկյանին
Թող քո վիշտը տանեմ ես ինձ հետ գերեզման
Թող արցունք չտեսնեմ քո վճիտ աչքերին
Թող օրհնանքս լինի քեզ ընդմիշտ պահապան
Մի տխրիր իմ զավակ այս վերջին վայրկյանին
Թող քո վիշտը տանեմ ես ինձ հետ գերեզման
Թող արցունք չտեսնեմ քո վճիտ աչքերին
Օրհնությունս լինի քեզ ընդմիշտ պահապան։
🎷🎷🎷🎷🎷
🎷🎷🎷🎷🎷
֊ 2 ֊
Բայց թե լքես աշխարհն Հայոց
Օտար հողում մխիթարվես
Եթե լքես քո մայր լեզվին
Օտար լեզվով սերդ երգես,
Իմ քարքարոտ գերեզմանից
Չհերքվող սիրտ քեզ կանիծեմ
Եթե լքես քո հայրենիք
Ու ապերախտ նրան լինես։
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Մի տխրիր իմ զավակ այս վերջին վայրկյանին
Թող քո վիշտը տանեմ ես ինձ հետ գերեզման
Թող արցունք չտեսնեմ քո վճիտ աչքերին
Թող օրհնանքս լինի քեզ ընդմիշտ պահապան
Մի տխրիր իմ զավակ այս վերջին վայրկյանին
Թող քո վիշտը տանեմ ես ինձ հետ գերեզման
Թող արցունք չտեսնեմ քո վճիտ աչքերին
Օրհնությունս լինի քեզ ընդմիշտ պահապան։
🎷🎷🎷🎷🎷🎷🎷