Ամեն մի գիշեր ունի լուսաբաց,
Յար զոր ու գիշեր սիրովդ եմ տարված,
Իմ ջահել սիրտը միշտ յար է կանչում,
Քո գալիք ճամբին աչքս միշտ հառած։
Մոտեցիր յար ջան ճամփիդ եմ նայում,
Սիրտս փափագել է կարոտդ եմ քաշում
Ամեն մի երգիչ իր սիրունն ունի,
Մեր Լոռում չքնաղ քեզ պես չի ծնվի,
Իմ հայոց երկրի թուխամազ աղջիկ,
Իմ ջահել սիրտը ուրիշ յար չունի։
Մոտեցիր յար ջան ճամփիդ եմ նայում,
Սիրտս փափագել է կարոտդ եմ քաշում
։
Այս լուսնակ գիշեր մեր այգին արի,
Սիրով, կարոտով իմ կրծքին, փարվի,
Վառ շուրթերիցդ իմ մարալ աղջիկ,
Համբույրով սրտիս վառ հուրը մարի։
Մոտեցիր յար ջան ճամփիդ եմ նայում,
Սիրտս փափագել է կարոտդ եմ քաշում։
Զաքարյանը միշտ քեզ հետ է խոսում,
Զօր գիշեր անքուն սիրո խաղ կանչում,
Գուգարքի չքնաղ փերի աննման,
Միշտ քո սիրով է ապրում ու երգում։
Մոտեցիր յար ջան ճամփիդ եմ նայում,
Սիրտս փափագել է կարոտդ եմ քաշում։