Գուսան Շերամ
Մի բալա է էս իմ յարս ,
Մի յանղուն է , հուր ու բոց.
Խանձեց խորվեց, կտրեց ճարս,
Իմ ջիգյարս շինեց խոց։
Ով կարող է, թող մոտենա,
Էս յանղունին, էս բոցին,
Կտրիճ կուզեմ, որ դիմանա
Էսքան դարդին, խոր խոցին։
Դարդեր, վարդեր մեկ եմ հյուսել,
Ձեռքս առել զարդի տեղ.
Ես ուզում եմ փունջ հոտոտել,
Դարդ եմ շնչում վարդի տեղ։
Mi bala e es im yars
Mi yanghun e, hur u bots
Xandzets xorvets, ktrets chars
Im jigyars shinets xots
Ov karogh e, togh motena
Es yanghunin, es botsin
Ktrich kuzem, vor dimana
Eskan dardin, xor xotsin
Darder, varder mek em hyusel
Dzerks arel zardi tegh
Yes uzum em punj hototel
Dard em shnchum vardi tegh