Դու արեգակն ես իմ կյանքի
Եվ սիրո ծովն ես իմ
Եվ քո լույսով անմար
Դարձել ես ինձ համար
Մի փարոս անմար
Ու հարթում ես ինձ ճանապարհ
Քո բարությամբ է միշտ լցվում
Իմ խենթ հոգին հարբում
Քո խորհուրդները թանկ
Ինձ օգնում են միշտ
Ու տանում հեռու
Իմ երազն անգամ
Լուռ ապրում է քո երազում
Թող վայրկյանները դարնան
Տարիներ իմ մայրիկ
Թող չսահեն չգնան
Միշտ լինես կողքիս
Քո անուշիկ ժպիտով
Պարուրիր իմ հոգին
Քո մեղմիկ ձայնով
Ինձ երգիր օրոր
Իմ մայրիկ
Դու արշալույս ես ինձ համար
Գիշերներում անծայր
Քո բարությամբ դու միշտ
Պարգևում ես ինձ երջանիկ օրեր
Նվիրում ես ինձ գարուններ
Դու էությունն ես իմ կյանքի
Իսկ ես լոք ստվերը քո
Թող երգերիդ ներքո
Հոգու ցավը քո
Վերածվի ամպի
Արցունքները քո անձրևներ դարնան ագատի
Թող վայրկյանները դարնան
Տարիներ իմ մայրիկ
Թող չսահեն չգնան
Միշտ լինես կողքիս
Քո անուշիկ ժպիտով
Պարուրիր իմ հոգին
Քո մեղմիկ ձայնով
Ինձ երգիր օրոր
Իմ մայրիկ