“Երազ Իմ Երկիր Հայրենի”
երաժշտ. Ռ.Ամիրխանյան
1. Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ, 2x
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր:
Հայաստան, Հայաստան, Հայաստան:
2. Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ, 2x
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան: