Ես գժվում եմ, թե ոնց ես դու անունս ասում,
Ու գժվում եմ, երբ տեսնում եմ, թե ոնց ենք սազում,
Ես սիրում եմ էն ամենը, ինչ դու ես սիրում,
Զարմանում եմ, ոնց էի շնչում, առանց քեզ ապրում։
Չի կարելի առանց սիրո,
Թող սիրեն սրտերն իմ ու քո,
Չէ՜, չի լինի առանց սիրո,
Թող գույն լցվի կյանքն իմ ու քո։
Որ սիրուս գումարենք քո սերը,
Կնախանձեն մեզ անգամ աստղերը,
Եկ խոսենք, մեր մասին։
Որ չասես, մեկ է քո աչքերը,
Կմատնեն քո սրտի մեծ սերը,
Եկ հասնենք, մինչ լուսին։
Չի կարելի առանց սիրո,
Թող սիրեն սրտերն իմ ու քո,
Չէ՜, չի լինի առանց սիրո,
Թող գույն լցվի կյանքն իմ ու քո։