Ասա ինձ` ուր են, բոլորը լուռ են
Գնում ու գալիս, գնում ու գալիս,
Բայց մոլորվում են։
Ո՞րն ա ճիշտը, երբ մենակ ես աշխարհում,
Գալիս ա մի տարիք, ու ոչնչից չես զարմանում։
Մեկի համար դու շատ ես,
Մեկին չես հերիքում...
Խոսում ա շատ,ով չգիտի, խելոքը միշտ լռում ա,
Հաղթել ես, թե կա մեկը,ով լռածդ հասկանում ա,
Ներսից կերել ա Էգոն, դրսից էլ` տեխնիկան,
Գտել ես x-ը, որ փնտրում էր մաթեմատիկան։
Ի՞նչ ա քեզ մնում,
Ի՞նչ ես դու փնտրում էս աշխարհում...
(Աա-ա՜)
Ասա ինձ` ուր են, բոլորը լուռ են,
Գնում ու գալիս, գնում ու գալիս,
Բայց մոլորվում են...|×2
Էս ա քո էլիտան, պահանջն ու ստանդարտները,
Մի տեղ ներսդ ասում ա` հանդարտվի, որ անտարբեր են։
Ես էլ քո նման մեկն եմ,ունեմ վախեր,ցավեր,
Ես էլ եմ մոռացել,ու ինձ են մոռացել։
Թեմատիկ ա ,մոտիկ ա, թե հեռու,
Թե նոր պիտի մոտիկ գա,
Կոկիկ կոշիկներով մարդու մտքինն էլի բոբիկ ա։
Ախր պոլիտիկա մոտիկներիդ դարձնում ա խորթ,պատմում ա հեքիաթներ, երբ իրականությունն ա որբ։ |×2
Ասա ինձ ուր են, բոլորը լուռ են
Գնում ու գալիս, գնում ու գալիս
Բայց մոլորվում են|×2