1) Ինձ ասես օրը չունի 24 ժամ
Կհավատամ քեզ կյանքս,
Բայց ասես քեզ մի ժամ մոռանամ չեմ էլ փորձի ես։
Ինձ ասես լուսնի լույսը չունի գույն,
Կհավատամ քեզ թանկս,
Բայց ասես մոռանամ սերն իսկույն չեմ կարենա ես։
Թե մի օր բնության տարերքները,
Տեղահան անեն մեր սրտերը,
Անձրևի կամ արևի դեմ կկռվեմ։
Գիտես հիմա խելքս դու տանում ես,
Գիտես տիեզերքս դու խառնում ես,
Էս աշխարհը կտամ քո համար ես,
Բայց հիմա ինձ համար դու աշխարհն ես,
Հենց այնպես չեմ թողնի քո ձեռքը ես։
2)Թող քամիները իրար խառնվեն,
Կդիմանամ ես կյանքս,
Բայց քո մի քամոտ հայացքի դեմ կքարանամ ես։
Թող ցամաքները անջուր չորանան,
Կդիմանամ ես թանկս,
Բայց քո մի չոր խոսքից անպայման կչորանամ ես։