Հեյ, ճամփեք ոլոր-մոլոր և արև անմար,
Ես կտամ կյանքն իմ բոլոր ձեր սիրո համար:
Հեյ, դաշտեր, դաշտեր բարի, ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ պայծառ արև:
Սիրտ իմ, քո ճամփին երգն ուրախ թող միշտ հնչի
Ու թող դառնա թռչուն և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ,
Գարնան հետ եկավ իմ սերն անուշ:
Ես ճամփա ելա ծեգին՝ վառ սիրով անշեջ,
Չանսալով հողմին, մեգին, պիտ քայլեմ անվերջ։
Հեյ, ճամփեք, ճամփեք բարի ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ լույս, իմ արև:
Սիրտ իմ, քո ճամփին երգն ուրախ թող միշտ հնչի
Ու թող դառնա թռչուն և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղկովն իր քնքուշ,
Գարնան հետ եկավ իմ սերն անուշ: