Ես գիտեմ, գիտեմ ինչ ցավ կա քո սրտում,
Որ դու չես ժպտում:
Հավատա, նորից լուսյին քո հավատա,
Որ նորից տերը քեզ օրհնություն տա:
Երդվիր, որ ապրելու ես
Ու նորից դու հաղթելու ես:
Գրկելու եմ Հայաստանս,
Փրկելու եմ սերն ու տանս
Երազանքը,խաչն ու կյանքը:
Գրկելու եմ Հայաստանս,
Տեսնելու եմ դատաստանը, որ
Երկնքից է,մեր աղոթքից է:
Վախենում եմ վերքիդ ձեռք տալ,
Գրկելու եմ սերս քեզ տամ,
Հայաստանս,
Հայաստանս:
Արդնացիր, էլ ժամանակ չունես լալու,
Ժամն է լինելու:
Ով գնաց, դարձավ հավերժության բանակ,
Երկնքի սիրտը քեզ կտա նորից նոր զարկ:
Երդվիր, որ ապրելու ես,
Ու նորից դու հաղթելու ես:
Գրկելու եմ Հայաստանս,
Փրկելու եմ սերն ու տանս
Երազանքը,խաչն ու կյանքը:
Գրկելու եմ Հայաստանս,
Տեսնելու եմ դատաստանը, որ
Երկնքից է,մեր աղոթքից է:
Վախենում եմ վերքիդ ձեռք տալ,
Գրկելու եմ սերս քեզ տամ,
Հայաստանս,
Հայաստանս: