Իմ սրտի անկյունում
Քեզ տաքուկ եմ պահում
Հարազատ տան նման
Քո գրկում եմ ինձ զգում:
Քո գրկում ջերմանում
Ապահով եմ ինձ զգում
Իմ անգին աննման
Քեզանով եմ ապրում:
Դու իմ քաղաք Երևան
Իմ սերը քեզ միշտ կտամ:
Դու հոգատար մայրիկիս պես
Ջերմացնում ես ինձ արևի պես
Եղիր կանգուն դարերն ի վեր
Սիրում եմ քեզ
Կանչում ես ինձ իմ Երևան
Ուր էլ լինեմ քեզ մոտ կգամ
Ջերմ ու բարի դու իմ քաղաք
իմ Երևան
Ջերմ ու բարի դու իմ քաղաք
իմ Երևան
Դու իմ Երևան:
Իմ սրտի անկյունում
Քեզ տաքուկ եմ պահում
Ջերմ արեգակի տակ
Երջանիկ եմ ինձ զգում:
Երջանիկ եմ ինձ զգում
Երբ սիրտն է իմ զարկում
Ու այդ զարկերի տակ
Ես քեզ եմ գովերքում:
Դու իմ քաղաք Երևան
Իմ սերը քեզ միշտ կտամ:
Դու հոգատար մայրիկիս պես
Ջերմացնում ես ինձ արևի պես
Եղիր կանգուն դարերն ի վեր
Սիրում եմ քեզ
Կանչում ես ինձ իմ Երևան
Ուր էլ լինեմ քեզ մոտ կգամ
Ջերմ ու բարի դու իմ քաղաք
իմ Երևան
Ջերմ ու բարի դու իմ քաղաք
իմ Երևան
Դու իմ Երևան: