Աքլոր ունիմ գոմշի չափ էր,
Ամեն բուդը գառան չափ էր,
Իմ աքլորը մեր տան զարդն էր,
Ամբողջ գյուղի սիրված վարդ էր:
Ախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը,
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը:
Աքլորն ուներ քառսուն կնիկ,
Քառսունն էլ խազ խորոտիկ,
Կառներ մտներ իրեն բնիկ,
Ավեր տաներ տանողի կնիկ:
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը,
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը:
Աքլորս տարան կերան թաքուն,
Խեր չտեսնեն ամբողջ կյանքում,
Ախ աքլորիս կնիկներին,
Սևը պատեց հավիկներին:
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը,
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը:
Աքլորս տարան դրին կաթսան,
Վրեն թափան գել ու գազան,
Աքլորս տանող տունդ վերան,
Գլխիդ ընկնի մի մեծ գերան:
Վախ տարան կերան իմ աքլորը
Տանողի բկին կպնի ցավը,
Վայ-վայ վայ-վայ իմ աքլորը
Անտեր մնա իմ սև բախտը: /3X