Կամակորություն է,
Վատ սովորություն է
Եվ մոլորություն է սիրելը
Քեզանով տարված է,
Ոնցոր կախարդված է
Երբ հոգուս հայացքը տիրել ես
Ետ տուր իմ սիրտը,
Որ գողացել ես հենց այնպես։
Կրկ․
Դու իմ արևն ես, իմ լուսաբացան ու երկինքը
Սիրտս տարել ես ուր միայն ինքդ գիտես,
Բայց անտարբեր ես ու չես կանչում ինձ քո գիրկը
Ետ տուր սիրտս, մի փշրիր հենց այնպես։
Բարձրացավ լուսինը,
Որ մեր երկուսինն է,
Իմ վերջին կամուրջը այրվել է
Մեղավոր անմեղ է
Եվ հավերժ այնտեղ է
Ուր արձագանքում են քայլերս
Դառն է քո սերը
Իսկ հեռանալ ինձ չես թողնում։
Կրկ․
Դու իմ արևն ես, իմ լուսաբացան ու երկինքը
Սիրտս տարել ես ուր միայն ինքդ գիտես,
Բայց անտարբեր ես ու չես կանչում ինձ քո գիրկը
Ետ տուր սիրտս, մի փշրիր հենց այնպես։
Դու հեռվից նայում ես
Պարզ է՝ հմայում ես
Չես թողնում խաբեն ինձ աչքերդ
Մենք չենք կարող էլ
Գոյատևել առանց սիրո։
Կրկ․
Դու իմ արևն ես, իմ լուսաբացան ու երկինքը
Սիրտս տարել ես ուր միայն ինքդ գիտես,
Բայց դեռ գալու ես ու առնելու ես ինձ գիրկդ
Տուր ինձ սիրտս, չես փշրում հենց այնպես։