Այս ինչ կատարվեց, ինչ պատահեց
Աչքիս ամեն ինչ հանկարծ փոխվեց։
Այսօր արթնացա և ինձ թվաց
Ուրիշ մոլորակ ընկա հանկարծ։
Գունավոր դարձավ աշխարհն արար,
Գունավոր դարձավ մութն էլ խավար,
Մեղեդի թվաց ամեն մի ձայն,
Իսկ ձմռան բարդին մի շատրվան։
Կրկներգ.
Այս հասակում, այս հասակում
Մի արեգակ պահեմ սրտում։
Օ՜, այսպիսի երջանկություն, օ՜, այսպիսի երջանկություն,
Ձեզ հետ արդյոք չի պատահում։
Առաջին անգամ հյուր եկան ինձ
Անհուն կարոտը և լաց, թախիծ,
Ասես մոռացան կրքերը իմ,
Նոր տեսք են ստացել շենքերը հին։
Բարևկամ, ընկեր, թե անծանոթ,
Ավելի բարի դարձան ու մոտ,
Ինձ այնպես թեթև եմ զգում հիմա,
Որ կարծես լինեմ լուսնի վրա։
Կրկներգ.
Այս հասակում, այս հասակում
Մի արեգակ պահեմ սրտում։
Նոր հասկացա որ իսկապես, նոր հասկացա որ իսկապես,
Միայն փոխվել, փոխվել եմ ես։