Լիներ քարաշեն մի դղյակ,
Իսկ դու՝ ներսում դիցուհի,
Ես էլ լինեի շրջող մի ասպետ,
Որ էս կողմերում չէր եղել:
Ու դղյակում քո այդ շքեղ
Վազվզեր մի սև կատու,
Չար մարդիկ էլ չամաչեին
Չարությունից իրենց ազդու:
Ա՜խ,
Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսինն,
Եվ ինչպես չքնաղ մի երազ՝ կլինեի միայն քեզնով հարբած,
Գիշերներով կերգեի ես քեզ, սիրելիս:
Կսահեր մի օր լիալուսին
Ու կկանգներ քո տանիքին,
Երազիդ մեջ երգը կլսեիր
Թափառական ասպետի:
Խավար հագած՝ դղյակում ձեր
Կպտպվեի ողջ գիշեր,
Սև կատուն էլ իր մռռոցով
Մինչ լուսաբաց ինձ կուղեկցեր:
Ա՜խ,
Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսինն,
Եվ ինչպես չքնաղ մի երազ՝ կլինեի միան քեզնով հարբած,
Գիշերներով կերգեի ես քեզ, սիրելիս:
Պատուհանից դուրս կնայեիր,
Ու քո մեջ մի բան կփոխվեր,
Գուցե սիրեիր դու այն ասպետին,
Որ քեզ համար է միշտ երգել:
Նույն այդ գիշեր քեզ կտանեի
Հեռու-հեռու չար մարդկանցից,
Սև կատվին էլ ամուր գրկած՝
Կհեռանայինք շքեղ դղյակից:
Կրկներգ
Ա՜խ,
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում,
Միայն նա՝
Գնացքից ուշացած մի անցորդ սուլում է մեր երգը շատ ծանոթ,
Սև կատուն էլ մռում է կողքից:
Ա՜խ,
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում: