Գարուն է եկել
Գարուն է եկել
Գարուն է բացվել
Իմ մարած սրտին տանտեր է դարձել:
Ախ, քանի տարի
Ես գարուն չէի տեսել…
Գարուն է բացվել իմ մարած սրտին
Ու արեւոտ ժպիտով լավ ձնհալ է խոստացել:
Ով էր, որ Գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում, [bad word]
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց Գարուն ենք սպասում, ու մի օր…
Անշարժ, պարապ այնքան մնաց,
Սառույց կապեց հոգիս:
Աստված, ես ինչ կանեի, եթե
Գարունն անցներ կողքից:
Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ,
Թափ առնեմ, վազեմ,
Թափ առնեմ ու ներս լցվեմ,
Գետ դառնամ, հոսեմ…