Հիմա խմում եմ կենացդ եղբայր
Քո ապրած կյանքից քամած մուգ գինով
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա
Ուժ ու կրակ կա ֊ կենացդ եղբայր։
↪️
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա
Ուժ ու կրակ կա ֊ կենացդ եղբայր։
Սրտիս կարոտն ու հուշերն եմ խառնել
Գինու դառ համը չզգալու համար
Հոգուս աշնանը գարուն եմ խառնել
Քո ողջ կենացը խմելու համար։
Կենացդ եղբայր
Կենացդ եղբայր
Կենացդ եղբայր
Կենաց~դ եղբայր ։
↪️
Գինուցդ հարբած հեքիաթ եմ գրել
Աշխարհն անզոր է`
Գրած հեքիաթս ջնջելու համար
Աշխարհն անզոր է`
Հեքիաթիս բարի արդար հերոսին
Թիկունքից թաքուն
Խփելու համար
Աշխարհն անզոր է
Սիրո հավերժը կտրելու համար
Թույլ տուր կենացդ խմելու պահին
Հեքիաթս կարդամ
Կենացդ եղբայր։
🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷
Սիրո արցունքից ամբարած ծովս
Ես կդատարկեի քո հետ ապրելու
Վայրկյանի համար
Կարոտս թաց է
Սպասիր ես կգամ
Սիրտս այրված է
Կենացդ եղբայր։
Կարոտս թաց է
Սպասիր ես կգամ
Սիրտս այրված է
Կենացդ եղբայր։
Տեսնես դավին քո դառնալու պահին
Աշխարհն ապտակեց, թե՞ դու աշխարհին
Կյանքդ արդարով փոխելու համար
Խիղճդ հանգիստ է
Կենացդ եղբայր։
Կյանքը արդարով փոխելու համար
Խիղճդ հանգիստ է
Կենացդ եղբա~~յր։
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
Գինուցդ հարբած հեքիաթ եմ գրել
Աշխարհն անզոր է`
Գրած հեքիաթս ջնջելու համար
Աշխարհն անզոր է`
Հեքիաթիս բարի արդար հերոսին
Թիկունքից թաքուն խփելու համար։
Աշխարհն անզոր է
Սիրո հավերժը կտրելու համար
Թույլ տուր կենացդ խմելու պահին
Հեքիաթս կարդամ
Կենացդ եղբայր ...
🎹🎹🎹🎹