Դու իմ մուսան ես,
Առանց քեզի, երգել չեմ կարող,
Սրտիս տավիղը, բացի քեզնից,
Էլ չունիմ լարող:
Սիրուն, սև աչերուդ,
Կարմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերուդ~
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ:
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ:
Զարդ ու զարդարանք,
Էլ Ի՞նչ պետք է, դու սիրուն ղուշ ես,
Մարմինդ է զուգված, ալ խալերով,
Դրախտի նուշ ես:
Սիրուն, սև աչերուդ,
Կարմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերուդ!!!
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ:
Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկ ես գարնան,
Քեզ ջան եմ տալիս, չես հասկանում,
Անգութ հոգեհան:
Սիրուն, սև աչերուդ,
Կարմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերուդ!!!
Էլ ինչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ:
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ: