Ո՛վ սիրուն, սիրո՛ւն, երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և՛ քուն, և՛ դադար։
Ո՛վ սիրուն, սիրո՛ւն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեղ սիրեցի,
Բայց դու, անիրա՛վ, ինչո՞ւ լքեցիր։
Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին։
Խոսք: Լևոն Միրիջանյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական