Ani Christy Im Lrutyun минус

00:00 / 04:28
Loading
Скачать
1
606
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус (нейромастер)
Свойства файла: 10,2 Мб 320 кбит/с
Загружено: lianchik @ 27.07.22
Текст песни «Im Lrutyun»
  
Իմ լռություն- շտապ արթնացիր,
Տար հեռու ինձ շատախոս մտքի այս աշխարհից,
կեղծ ժպտերեսներից...
Իմ լռություն,
ձեռքդ մեկնիր
ես խեղդվում եմ անարև ասված բարևներից,
սեր շռայլողներից...
Վերջապես լռության մեջ
չի լինի էլ խոսքերի փուչ վեճ
կխոսի հոգիս… միասին քո մասին,
լռությունն ու ես այսօր պիտի խոսենք թաքուն
միասին, երկուսիս
լռությունը թող հետո բացի գաղտնիքը մեծ,
որ ես պատրաստ եմ քեզ ամենաթանկը տալ
իմ սիրուց ուժգին՝
լռությունը իմ …

Օրը կարծես վազք է դարձել
ու վազում ենք, որ հասնենք մի անիմաստ փառքի,

որը մեզ չի փրկի
քաղցր խոսքեր
ու գովասանք,
բայց վայրկյան չանցած
քեզնից հետո` չար բամբասանք,
էլ չեմ կարող այսպես,
վերջապես լռության մեջ
չի լինի էլ խոսքերի փուչ վեճ
կխոսի հոգիս… միասին քո մասին,
լռությունն ու ես այսօր պիտի խոսենք թաքուն
միասին, երկուսիս
լռությունը թող հետո բացի գաղտնիքը մեծ,
որ ես պատրաստ եմ քեզ ամենաթանկը տալ
իմ սիրուց ուժգին՝
լռությունը իմ …
Текст добавлен: lianchik