Անելանելի համառություն
Ես կրկին անունն եմ քո փնտրում
Երևի գնաց անվերադարձ
Բայց երկնքում փայլեց մի հարց, քեզ ուղղված մի հարց
Ճիշտ է, որ հավերժ են պարում
Ետնաբեմ մտած խաղը չեն ավարտում
Ch.
Մի պահ, ինձ հիմա նայիր մի պահ
Թույլ տուր դարձնել անմահ
Ապակյա թելերը մի փշրիր դեռ, ինձ նայիր մի պահ
Քեզ խնդրում եմ ինձ ասա
Սիրտս կարդացել ես ինչպես կա
2)
Աստղերին նայել չեմ դադարել
Հրեշտակ գտնել դու ես օգնել
Վախենալ ես չեմ կարողացել
Երբ կողքիս քեզ եմ տեսել
Ինձ դու ես փրկել
Անհնար է չեմ մոռացել
Մեր կյանքի հուշերը արցունք են դարձել
Ch.
Մի պահ, ինձ հիմա նայիր մի պահ
Թույլ տուր դարձնել անմահ
Ապակյա թելերը մի փշրիր դեռ, ինձ նայիր մի պահ
Քեզ խնդրում եմ ինձ ասա
Սիրտս կարդացել ես ինչպես կա
Քեզ կորցնել չեմ ուզում ես
Քեզ կանգնեցնել անզոր եմ ես․․․