Բինգյոլի երգը
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները.
Քնար դառան աղբյուները բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուխտերը.
Յարս էլ գնաց յալաները բինգյոլի:
Շարվե շարան անցան զուգված ուխտերը.
Յարս էլ գնաց յալաները բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգյոլի։
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգյոլի։
Մոլորվել եմ ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ ասա´, որն է ճամփեն Բինգյոլի:
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ ասա, որն է ճամփեն Բինգյոլի
Խոսք՝ Ավ. Իսահակյանի