Ինչ - որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում ,
Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում :
Վեր թռա ես գիշերվա կեսին ,
Դու եկար ինչպես տեսիլ :
Ինձ փարվեցիր զղջումով ու իջար դու ծնկի ,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի :
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ ,
Ինձ տվիր անուշ մրմուռ :
Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի ,
Բայց դու մի աստղի նման մարեցիր ,
Եվ ընկար ցած երկնքից սիրուս ,
Ինձ թողած ինչ - որ մի հույս