Ես բառերով չի, որ պապ քեզ պատմել եմ ուզում
Թե ինչքան կարևոր տեղ ունես դու իմ կյանքում
Չի եղել ոչ մի օր չիմանամ դու ինչ ես զգում
Երբ քո գրկից մի օր հեռացա ես մեկ այլ տուն։
Ուր լինեմ մոտդ հետ կգամ, որ ասեմ պապա
Իմ սերը քո հանդեպ պապ ջան աշխարհի չափ ա
Երանի տվածիդ կեսը քեզ մի օր հետ տամ
Անհոգ կյանքիս համար պապ ջան
Քեզ եմ պարտական
Երանի տվածիդ կեսը քես մի օր հետ տամ
Մենակ ժպտա պապ քեզ գրկեմ ու ինձ ուժեղ զգամ։
Ինչքան լինեմ հասուն քո խոսքին եմ ես սպասում
Միշտ նեղ պահիս հասնում` հոգսն ես դու իմ հետ կիսում,
Պապ տեղս չեմ գտնում, որ գիտեմ` դու չես քնում
Ոնց ես ամեն հարցում լուռ մեր մասին մտածում։
Ուր լինեմ մոտդ հետ կգամ, որ ասեմ պապա
Իմ սերը քո հանդեպ պապ ջան աշխարհի չափ ա։
Երանի տվածիդ կեսը քեզ մի օր հետ տամ
Անհոգ կյանքիս համար պապ ջան
Քեզ եմ պարտական
Երանի տվածիդ կեսը քես մի օր հետ տամ
Մենակ ժպտա պապ քեզ գրկեմ ու ինձ ուժեղ զգամ։
Ուր լինեմ մոտդ հետ կգամ, որ ասեմ պապա
Իմ սերը քո հանդեպ պապ ջան
աշխարհի չափ ա։
Երանի տվածիդ կեսը ես մի օր հետ տամ
Անհոգ կյանքիս համար պապ ջան
Քեզ եմ պարտական
Երանի տվածիդ կեսը քեզ մի օր հետ տամ
Մենակ ժպտա պապ քեզ գրկեմ ու ինձ ուժեղ զգամ
Մենակ ժպտա պապ քեզ գրկեմ ու ինձ ուժեղ զգամ։