Ձեզ եմ ասում իմ տարիներ
Դուք իմ կյանքի ճանապարհներ
Որ ես անցա լուռ ու անցավ
Ով մոտ եկավ, ով հեռացավ։
Ձեզ եմ ասում իմ տարիներ
Անվերադարձ իմ քամիներ
Դուք թողեցիք իմ կյանքի մեջ
Ով սեր ուներ իր սրտի մեջ։
Իմ ընկեր արի /
Մեր Հին օրերի / 2×
Երգը հիշենք /
Հենց այս գիշեր/
Ոնց կյանքն ապրենք
Կդառնա մեզ
Կամ թշնամի,
Կամ լավ ընկեր։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊
Կյանքը մի օր սեր ու հավատ
Մի օր ամբողջ, մի օր կիսատ
Ամենավատ, պահն է կիսում
Կողքիդ կանգնած քեզ հարազատ։
Կյանքը մեկ սուտ, մեկ էլ արդար
Մեկ լուսավոր, մեկ էլ խավար
Բայց կբացի հազար մի դուռ
Ընկերության ձեռքը ամուր։
Իմ ընկեր արի
Մեր Հին օրերի
Երգը հիշենք
Հենց այս գիշեր
Իմ ընկեր արի
Մեծ այս աշխարհի
Ճանապարհին
Մեզ չկորցնենք։
Ոնց կյանքն ապրենք
Կդառնա մեզ
Կամ թշնամի,
Կամ էլ ընկեր։
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
↪ Իմ ընկեր արի
Մեր Հին օրերի
Երգը հիշենք
Հենց այս գիշեր
Իմ ընկեր արի
Մեծ այս աշխարհի
Ճանապարհին
Մեզ չկորցնենք։
Ոնց կյանքն ապրենք /
Կդառնա մեզ / 2×
Կամ թշնամի, /
Կամ լավ ընկեր։ /