Մտքերս քեզ հետ մնաց, ուր ես իմ բարի ընկեր,
Թողել ես հեռացել ես,չգիտեմ ուր ես ընկել,
Ասում եմ ընկեր երգիր,գնացիր օտար երկիր,
Ասա ընկեր ուր ես իմ ընկեր:
ԿՐԿՆԵՐԳ
Առանց քեզ կյանքը դառն է,արի կարոտս առնեմ,
Ում եմ պետք առանց ընկեր,ես ինչպես երգեմ երգեր,
Ընկերս մնաց հեռվում,ախ չկա ետ չի դառնում,
Կթռչեմ կգամ մոտդ,ընկեր առնեմ կարոտդ:
2.Հիշում եմ այն օրերը,ինձ հետ էր իմ ընկերը,
Միասին ուրախանում ընկերս թիկունք դառնում,
Ում է պետք մարդը մենակ,ընկերն է մարդուն հենակ,
Ասա ընկեր ուր ես իմ ընկեր:
ԿՐԿՆԵՐԳ..