Մնաց երեսուն րոպե, որ ինքնաթիռն իրեն թեթև տանի դեպի վերև,
Ու գնաց սերը իմ հեռու, ու անորոշ մի ժամանակ իրեն չեմ տեսնելու:
Մեկ ուրիշ մայրցամաք նա մեկնեց աննպատակ,
Իմ կամքին հակառակ նա ինձ թողեց մեն-մեն-մենակ:
Chorus:
Սերն իմ պիտի հասանելի լինի,
Կարողանամ գրկել ու ցանկացած պահի քեզ համբուրել,
Կարճ ասած, թե նկատեմ հանկարծ
Քեզ ուրիշին գրկած, տեղն ու տեղը կստանամ սրտի կաթված:
Թռչուն, տուր ինձ քո թևերը,
Որ հասնեմ ու ետ բերեմ իմ սերը,
Ախ ինչու օդաչուն չի լսում իմ ճիչը,
Չի մարում շարժիչը.
Քիչ մնա ես կցնդեմ:
Ես գիտեմ՝ վաղը դու յոթ հազար մղոն հեռու
Կարթնանաս ու կզգաս իմ սերն ու ետ-ետ-ետ կգաս:
Chorus:
Սերն իմ պիտի հասանելի լինի,
Կարողանամ գրկել ու ցանկացած պահի քեզ համբուրել,
Կարճ ասած, թե նկատեմ հանկարծ
Քեզ ուրիշին գրկած, տեղն ու տեղը կստանամ սրտի կաթված:
Ինչ իմանայի, որ պիտի մեր հին ընկերությունը
Ես ինքս խախտեի, որ պիտի մի օր ոտից գլուխ քեզ
Սիրահարվեի ու հիմա հասկանայի,
Որ գնել ես տոմսն իմ հիշելով գրազով ինձնից շահած փողով…
Երևակայությանը քո հավատալով`
Դու գնացիր, իսկ ես, ինձ պատեպատ տալով,
Պատրաստ եմ կարոտից սեփական կամքով
Գալ քո հետևից անգամ ոտքով:

Ad