Ես գիտեմ այն ինչ զգում եմ սխալ է
Սերը այս իսկապես անհնար է
Բայց սիրտս չի ուզում ինձ լսել ու հասկանալ
Ամեն օր քեզ տեսնելը մի մահ է
Համ սիրել համ լռելը դժվար է
Փորձում եմ քեզ հանել մտքիցս ու հեռանալ
Կրկն. Իմը չես ես դա լավ հասկանում եմ
Քո մտքում մի ուրիշ այլ անուն է
Իմ աչքից արցունքները հոսում են
Ես մենակ այս պատիժը կրում եմ
Շատ հաճախ ինքս ինձ հորինում եմ
Երազում երազով ինձ խաբում եմ
Բայց նորից ամեն ինչ կոտրվում փշրվում է
Երբ քնից աչքս թաց արթնանում եմ
Հիշելով որ օտար ձեռքերում ես սիրելի
Ես գիտեմ քեզ սիրելը իզուր է
Ինչ անեմ սրտս քեզ շատ ուզում է
Կլռեմ դեռ որքան որ կարող եմ համբերել
Ձեռքերս ու ոտքերս կապված են
Տեր Աստված միթե ես պատժված եմ
Ինձ օգնիր մոռանալ նրան ու չսիրել
Կրկն.2×