Դու միակ արև
Ինձ նայող աչքեր
Սիրեցի,հասկացի
Սիրտս քեզ է հենց ընտրել:
Երբ տեսնում եմ քեզ
Չեմ կարող ինձ զսպել
Ուզում եմ քեզ գրկել
Ու ամուր ամուր պահել:
2x
Դու իմն ես լինելու տես
Ճակատագիրն էր այդպես
Մոլորվել եմ,փոթորկվել եմ
Ախ ես սիրահարվել եմ:
Քեզ գտա հանկարծ
Սրտիս դուռն էր բաց
Դու մտար ու կպար
Էն սիրո լարին որն էլ զգար:
Մեր սիրո մասին
Կպատմենք աստղերին
Լուռ կժպտանք մենք իրար
Սերը բառեր չունի մեզ համար:
2x
Դու իմն ես լինելու տես
Ճակատագիրն էր այդպես
Մոլորվել եմ,փոթորկվել եմ
Ախ ես սիրահարվել եմ: