Դու տվեցիր քո թանկ կյանքը ,ապրելուս դիմաց,
Նայում եմ մորդ աչքերին,անկյանք են ու թաց,
Էլ ոնց դիմանա իմ սիրտը,էլ ոնց ապրեմ ես,
Մայրդ նկարիդ հետ է խոսում խելագարի պես,
Հավերժի ճամփորդ ես դու դարձել,
Ժպիտը դեմքիդ անմահացել ,
Քեզ կանչեց ,տարավ,
Իր գիրկը առավ,
Տերն ամենազոր հենց քեզ էր նա ընտրել:
Իմ հերոսը դու ես,իմ հերոսը դու ես,
Իմ կյանքի դիմաց քո տված կյանքին պարտական եմ ես,
Իմ հերոսը դու ես,իմ հերոսը դու ես,
Ապրելուս համար քո տված կյանքին պարտական եմ ես:
Քո ապրած ամեն մի օրը կյանքով էր լցված,
Սրտումդ բարի բոլորիս համար,սեր ունեիր պահած,
Հողն է գրկել քեզ ,օրորում ,մոր նման այսօր ,
Խոնարհվում ենք քո առաջ ,մեր հերոս զինվոր ,
Հավերժի ճամփորդ ես դու դարձել,
Ժպիտը դեմքիդ անմահացել,
Քեզ կանչեց ,տարավ,
Իր գիրկը առավ,
Տերն ամենազոր հենց քեզ էր նա ընտրել:
Իմ հերոսը դու ես,իմ հերոսը դու ես,
Իմ կյանքի դիմաց քո տված կյանքին պարտական եմ ես,
Իմ հերոսը դու ես,իմ հերոսը դու ես,
Ապրելուս համար քո տված կյանքին պարտական եմ ես ,
Շնորհակալ ենք Ձեզ