I
Պատմեք վանքի մաշված քարեր
Հայր Մաշտոցի կյանքի մասին,
Ինչպես հայոց գիրն արարեց,
Հույս պարգևեց հայոց ազգին,
Թէ նա ինչպես զօր ու գիշեր,
Իր սաներով մի շունչ դարձավ,
Թողած կյանքի վայելք ու սեր
Տառապանքի ուղին անցավ..
Կրկ․
Մեսրոպաշունչ, երկաթագիր հայոց տառեր,
Դուք մեր կյանքի, դուք մեր փառքի Մասիս սարեր,
Ջրեր անցաք, քռեր անցաք դարձաք արև,
Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր:
II
Պատմեք վանքի մաշված քարեր
Հայր Մաշտոցի կյանքի մասին,
Ինչպես վառվեց ու մաքառեց
Մինչև հասավ սուրբ երազին,
Աշխարհն անցավ մեղվի նման
Ու տուն բերեց նեկտարն անգին,
Իբրև աղբյուր անմահական
Եվ իմաստուն խորհուրդ կյանքի:
Կրկ․
Մեսրոպաշունչ, երկաթագիր հայոց տառեր,
Դուք մեր կյանքի, դուք մեր փառքի Մասիս սարեր,
Ջրեր անցաք, քռեր անցաք դարձաք արև,
Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր: