Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին,
Ջահել աղջիկն ու տղան։
Տղան ասաց՝ հեռացիր,
Մեր միջեւ էլ սեր չկա,
Արցունքները հոսեցին,
Թուխ աչքերից աղջկա։
Ու կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եւ գլխահակ ու տխուր
Բարդիների պուրակում։
Իջավ խաղաղ իրիկուն,
Ստվերները չքացան,
Եւ մի ուրիշ լռություն,
Ու երկու սիրտ քարացան։
Տղան գտավ ուրիշ սեր,
Մոռացավ այն աղջկան,
Մի ուրիշն էր շիկահեր,
Որ հմայել էր նրան։
Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Բաժանվեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան