1.
Դեռ պատանի սեր չզգալով տաքացա
Կյանքի ձեռքով մեծ հարվածի տիրացա
Երբ մեծացա սեր ու կրակ ցանկացա}
Սեր փնտրելու սար ու չոլեր բարձրացա}2
կրկ.
Սիրտս որ խնդրում է քո ձեռքը
Սիրտս որ ձգտում է քո գիրկը
Սիրտս միշտ երգում է քո երգը
Մնա թե կարող ես ինձ ներել
Մնա թե իմ սերն է քեզ բերել
Մնա թե այդ սիրուց ես գերվել։
2.
Թե գուսան եմ թե աշուղ եմ չգիտեմ
Սայաթ-Նովի նման խաղեր չգիտեմ
Գուսանի պես սազ նվագել չգիտեմ}
Իսկ ինչ գիտեմ, ավագ ոչինչ չգիտեմ}2
կրկ.
Սիրտս որ խնդրում է քո ձեռքը
Սիրտս որ ձգտում է քո գիրկը
Սիրտս միշտ երգում է քո երգը
Մնա թե կարող ես ինձ ներել
Մնա թե իմ սերն է քեզ բերել
Մնա թե այդ սիրուց ես գերվել։
2 անգամ