Պատմությունը մեր ուրիշ է,
Հանդիպումը մեր մի ուժ է,
Որ կապեց, սրտերը մեր իրար։
Քո կողքին իմ սերն ապրել եմ,
Ու հաճախ քեզ հանդիպել եմ,
Չեմ զգացել, սեր կա մեզ համար։
Թող օրհնվի այն օրը, որ տեսա,
Ես քեզ ու հասկացա,
Թե ինչ զգացմունք է սա։
Կրկ.
Կյանքը նոր ապրում եմ ու սիրում,
Երբ հոգիս գտավ քեզ իմ սիրուն,
Սիրտս փնտրել է, գտել է,
Հենց քեզ այս աշխարհում,
Դու դարձել ես իմ կյանքի գարուն,
Իմ սրտում ապրում է մի անուն,
Միշտ երազել եմ, սպասել եմ,
Իմ միակ սիրուն,
Ես քո շնորհիվ երջանկացա,
Ու սիրո գինը իմացա,
Ու քո մեջ կյանքի ընկեր տեսա։
Քեզանով լցրել ես կյանքս,
Կատարել ես երազանքս,
Առանց քեզ, չեմ կարող էլ ես։
Սերը քո մի նոր աշխարհ է,
Չսիրել քեզ անհնար է,
Կյանքը ինձ, նվիրել է քեզ։
Թող օրհնվի այն օրը, որ տեսա,
Ես քեզ ու հասկացա,
Թե ինչ զգացմունք է սա։
Կրկ.
Կյանքը նոր ապրում եմ ու սիրում,
Երբ հոգիս գտավ քեզ իմ սիրուն,
Սիրտս փնտրել է, գտել է,
Հենց քեզ այս աշխարհում,
Դու դարձել ես իմ կյանքի գարուն,
Իմ սրտում ապրում է մի անուն,
Միշտ երազել եմ, սպասել եմ,
Իմ միակ սիրուն։
Կրկ.
Կյանքը նոր ապրում եմ ու սիրում,
Երբ հոգիս գտավ քեզ իմ սիրուն,
Սիրտս փնտրել է, գտել է,
Հենց քեզ այս աշխարհում,
Դու դու դարձել ես իմ կյանքի գարուն,
Իմ սրտում ապրում է մի անուն,
Միշտ երազել եմ, սպասել եմ,
Իմ միակ սիրուն,
Ես քո շնորհիվ երջանկացա,
Ու սիրո գինը իմացա,
Ու քո մեջ կյանքի ընկեր տեսա։