Իմ մայրիկ
Շարունակ պիտի ասեմ քեզ,որ երբեք քեզ մենակ չեմ թողնի
Ղողանջի պես երանի իմ ականջին երգը քո միշտ հնչի
Րոպեները իմ կյանքի իմ մայրիկ լցվում են քո ջերմ սիրով
Նվիրել ես ինձ քո կյանքը ամեն ինչ զոհելով
Կպատեմ քեզ ծաղիկներով անհամար
Չէ որ դու էլ մի ծաղիկ ես ինձ համար
Քեզ այսօր պիտի գրկեմ ամուր այնպես,ու կտամ իմ սերը քեզ,որ ուրախ լինես մայրիկ ու երբեք չտխրես:
Քեզ պիտի պահեմ ու փայփայեմ աչքի լույսի պես իմ մայրիկ
Իմ աղոթքն էլ ում պիտի խնդրեմ,որ դու միշտ լինես երջանիկ
Հազար անքուն գիշերներ լուսացրել ես ինձ համար ու արդեն հերթը իմն է քեզ անվերջ պիտի պահեմ փայփայեմ:
Կպատեմ քեզ ծաղիկներով անհամար
Չէ որ դու էլ մի ծաղիկ ես ինձ համար
Քեզ այսօր պիտի գրկեմ ամուր այնպես,ու կտամ իմ սերը քեզ,որ ուրախ լինես մայրիկ ու երբեք չտխրես:(2x)